Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Эхпресс»-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում ուժերը չափել էր Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ և հաղթել 4-1 հաշվով։

Սպերցյանը այդ խաղում դուբլ էր ձևակերպել: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանն անցկացրել է 7 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։