«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի կազմի հետ կապված խնդիրների մասին։
«Ցավոք, Զինչենկոյի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, նա բաց է թողել երկու հանդիպում և առայժմ չի կարող մարզվել թիմի հետ: Բժիշկները վաղը կգնահատեն Ռամսդեյլի և Էդեգորի վիճակը: Հուսով եմ, որ նրանք կկարողանան մարզվել: Պարտին և Էլնենին նույնպես դուրս են մնացել շարքից»,- մարզչին է ցիտում ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին և կմեկնարկի ժամը 17:30-ին։