Մարկո Ասենսիոյի ապագայի հարցում հստակություն կա

Վինգեր Մարկո Ասենսիոն հաջորդ տարի կլքի Մադրիդի «Ռեալը»։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ իսպանացին «արքայական» ակումբում մնալու հնարավորություն չունի։

Սպասվում է, որ վինգերը կլքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կամ կմնա մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը, որից հետո կդառնա ազատ գործակալ։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ասենսիոյով Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբներից երկուսի հետաքրքրության մասին լուրեր էին պտտվում: 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: