«Բարսելոնան» և Անտուան Գրիզմանը չեն կարողանում գալ համաձայնության

«Բարսելոնան» և Անտուան ​​Գրիզմանի գործակալները չեն կարողանում համաձայնության գալ հարձակվողի տրանսֆերն «Ատլետիկոյին» վաճառելու շուրջ, հայտնում է Cope-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները չեն ցանկանում ֆրանսիացու տրանսֆերը գնել 40 միլիոն եվրոյով, ինչի պատճառով էլ սահմանափակում են նրա խաղաժամանակը: Այս ամենն անհանգստացնում է Գրիզմանին։ Նրա գործակալն արդեն կապ է հաստատել ակումբի ներկայացուցիչների հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ավելի քիչ փոխհատուցում ստանալու հարցով:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը «կապտանռնագույններին» 15 միլիոն եվրո է առաջարկել հարձակվողի տեղափոխության համար՝ երեք տարվա ընթացքում վճարման տարբերակով, ինչը մերժվել է։