Չավի. «Շատ եմ ցավում, որ Օբամեյանգը հեռացել է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հեռանալը թիմից։ 33-ամյա գաբոնցին «Չելսի» է տեղափոխվել տրանսֆերային պատուհանի վերջին օրը։

«Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ես իսկապես ցավում եմ, քանի որ նա մեզ շատ օգնեց խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Նրա վիճակագրությունն անհավանական է, իսկ որպես մարդ՝ նա գանձ է, միշտ ժպիտով»,- Չավիին է ցիտում AS-ը:

Օբամեյանգը կատալոնական ակումբին միացել էր 2022 թվականի հունվարին։ Ակումբի կազմում անցկացրած 23 խաղում նա դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։