Հարձակվող Արմանդո Բրոյան երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ։
Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը, հայտնում է «ազնվականների» պաշտոնական կայքը։
Բրոյան լոնդոնյան ակումբի ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողն ԱՊԼ-ում երեք հանդիպում է անցկացրել: