«Չելսին» Արսեն Զախարյանի թեկնածությանը կվերադառնա ձմռանը

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարողացել ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Պատժամիջոցների պայմաններում Ռուսաստան տրանսֆերի համար գումար փոխանցելը բարդ խնդիր է եղել, ինչի պատճառով էլ տեղափոխությունը ձախողվել էր:

Ինչպես հայտնում է Evening Standard-ը՝ «Չելսին» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերսկսել բանակցությունները «Դինամոյի» հետ Զախարյանի տրանսֆերի շուրջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը»: