«Չելսիի» նորեկ Ուեսլի Ֆոֆանան հայտնել է, որ կասկածներ է ունեցել «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու հարցում: Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Լեսթերից» է միացել լոնդոնյան ակումբին 80,40 միլիոն եվրոյի դիմաց:
«Ինչ-որ պահի ես կասկածներ ունեի տրանսֆերի հարցում: Մտածում էի, թե արդյոք շուտ չէ՝ այս քայլն անելու համար։ Հետո ես խոսեցի ընտանիքիս հետ և միասին որոշեցինք, որ պետք է տեղափոխվեմ»,- ասել է Ֆոֆանան L’Equipe-ին։
Պաշտպանը նոր թիմում կարող է իր նորամուտը նշել վաղը՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում։