ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն գոհ է, որ տրանսֆերային պատուհանը փակվել է։ Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմն ամռանը 147,50 միլիոն եվրո է ծախսել Վիտինյայի, Նունու Մենդեշի, Ֆաբիան Ռուիսի, Ռենատու Սանշեշի, Ուգո Էկիտիկեի, Կառլոս Սոլերի և Նորդի Մուկիելեի տրանսֆերների վրա։
«Ամենակարևորն այն է, որ տրանսֆերային պատուհանը փակվեց: Կաշխատեմ այն կազմով, որն իմ տրամադրության տակ է։ Այն շատ որակյալ է»,- ասել է Գալտիեն ՊՍԺ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ՊՍԺ-ն 5 տուրից հետո գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Փարիզյան ակումբը վաստակել է 13 միավոր: