«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը SE-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է մտածում կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Դինամոյից» «Չելսի» ձախողված տեղափոխության մասին։
«Շատ կարճ ժամանակով աշխատելու հնարավորություն ունեցա Արսենի հետ։ Նա ինձ վրա թողեց ամենահաճելի տպավորությունը՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ։
Զախարյանն ընդամենը 19 տարեկան է, նրա ողջ կարիերան դեռ առջևում է։ Ընդ որում, այս հարցում Արսենի անձնական մեղքը չկա։
Նման ֆորսմաժորային հանգամանքներ պարզապես լինում են։ Այն փաստը, որ «Չելսին» լրջորեն հետաքրքրվում է Զախարյանով, պետք է միայն ստիպի նրան առաջադիմել և ավելի շատ աշխատել», – ասել է Չերչեսովը SE-ին: