«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մեկնաբանել իր ձախողված տեղափոխությունը «Բարսելոնա»։
«Ես սիրում եմ Մանչեսթերը, մարդիկ այստեղ շատ լավն են, բայց այն, թե ինչպես են ինձ վերաբերվում փողոցում, ռեստորաններում, մի փոքր տարբերվում է նրանից ինչ ես ուզում եմ տեսնել: Այնուամենայնիվ, ուրախ եմ մնալու համար: Ես այստեղ եմ մնում այս մրցաշրջանում։ Եթե ստիպված լինեմ մնալ ևս երկու-երեք մրցաշրջան, ապա կանեմ առավելագույնը այս ակումբի համար»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում BBC-ն։