Հասան Սալիհամիջիչ. «Ես խենթ կլինեի, եթե մտածեի նրան բաց թողնելու մասին»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է հարձակվող Ջամալ Մուսիալայի ապագայի մասին։

«Ջամալը միանշանակ չի վաճառվում։ Նա հրաշալի տղա է, Գերմանիայի հավաքականի ծագող աստղ։

Մեզ հենց նման ֆուտբոլիստներ են պետք։ Ես խենթ կլինեի, եթե մտածեի նրան բաց թողնելու մասին»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

19-ամյա Մուսիալայի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանի 5 հանդիպումներում գերմանացին խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։