Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Լուկա Զիդանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Էյբար», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա դարպասապահը 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Նրա վերջին ակումբը եղել է «Ռայո Վալեկանոն», որի կազմում նա հանդես է եկել նախորդ երկու մրցաշրջաններում։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռասինգում» և «Ռեալ Մադրիդ Բ – ում»։