Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի Անգլիայում։
«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, 26-ամյա բրազիլացու հետ վարձակալության պայմանագիր կնքելու մասին:
Վարձակալության պայմանագիրը չի նախատեսում տրանսֆերի ամբողջական գնման իրավունք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը՝ կադրային խնդիրների պատճառով։
Ա Սերիայի այս մրցաշրջանում Արթուրը ոչ մի խաղ չի անցկացրել։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Բարսելոնայում» և «Գրեմիոյում»: