«Լայպցիգի» կիսապաշտպան Իլաիշ Մորիբան վերադարձել է «Վալենսիա»:
Իսպանական ակումբը հայտարարել է, որ կրկին վարձակալել է գվինեացի 19-ամյա ֆուտբոլիստին։
Մորիբան «Լայպցիգ» է տեղափոխվել անցած տարի օգոստոսին «Բարսելոնայից» 16 միլիոն եվրոյի դիմաց:
«Վալենսիայի» կազմում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում, անցկացրել 18 հանդիպում։