Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի լքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է La Gazetta dello Sport-ը։
37-ամյա ռմբարկուի ծառայություններով իտալական «Նապոլին» էր հետաքրքրված, սակայն գործարքը ձախողվեց:
Ավելի վաղ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ատլետիկոն», Լոնդոնի «Չելսին» և Լիսաբոնի «Բենֆիկան»։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։