Հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը «Հերտայից» վարձավճարով տեղափոխվել է «Սալերնիտանա»՝ տրանսֆերի գնման տարբերակով, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Իտալիայում 2018 թվականին, երբ պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ: Ակումբի կազմում անցկացրած 21 խաղում նա դարձել է 19 գոլի հեղինակ։ Վեց ամիս անց նա տեղափոխվեց «Միլան»։ Լեհը «ռոսոներիների» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 16 գոլ։
2020 թվականի սկզբին Պյոնտեկի տրանսֆերը գնեց «Հերտան», որը երկու տարի անց նրան վարձավճարով բաց թողեց «Ֆիորենտինա»:
https://twitter.com/OfficialUSS1919/status/1565312663055392768