Վոյցեխ Շչեսնին խուսափել է լուրջ վնասվածքից

«Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց Ա Սերիայի 4-րդ տուրի «Սպեցիայի» հետ հանդիպմանը (2:0), խուսափել է լուրջ վնասվածքից։ Բուժզննումը բացառել է կոտրվածքն ու կապանների պատռվածքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեհ դարպասապահը վնասվածք ստացավ առաջին խաղակեսի վերջնամասում և պատգարակի օգնությամբ լքեց խաղադաշտը։ Նրան 43-րդ րոպեին փոխարինեց Մատիա Պերինը։

Շչեսնին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա երկու հանդիպում է անցկացրել: