Բերնարդու Սիլվան չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան ասել է, որ կմնա ներկայիս թիմում 2022/23 մրցաշրջանում։

«Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում»: Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել և մնում եմ Մանչեսթերում: Ես երջանիկ եմ այստեղ և գոհ եմ իմ կայացրած որոշումից»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Ամռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Սիլվայի տրանսֆերը, իսկ անձամբ պորտուգալացին, ինչպես ակնարկել էր «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, կողմ է եղել տեղափոխությանը: