Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի խաղում «Բավարիան» 5:0 հաշվով հաղթեց «Վիկտորիա Քյոլնին»:
Այս խաղում մյունխենցիների երկրորդ գոլի հեղինակը ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելն էր, ով «Բավարիա» է տեղափոխվել հուլիսին «Ռենից» 20 միլիոն եվրոյի դիմաց։
17 տարեկան 126 օրական հասակում ֆրանսիացին դարձավ «Բավարիայի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը պաշտոնական խաղերում։