Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում հերթական հեթ-տրիկը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակը (6:0), որում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

«Հիասքանչ է, ասելու ուրիշ ոչինչ: Խոսքը այն մասին էր, որ շարունակենք անել այն, ինչ արեցինք «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում (4:0, այս խաղում Հոլանդը նույնպես հեթ-տրիկի հեղինակ դարձավ)՝ խաղալ, խաղալ, խաղալ: Հիանալի էր:

Առայժմ ամեն ինչ լավ է, ես չեմ դժգոհում: Առջևում շատ հանդիպումներ կան, ուստի կարևոր է շարունակել առաջ շարժվել և հնարավորինս շատ հաճույք ստանալ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: