Էրլինգ Հոլանդը ԱՊԼ-ի պատմության 7-րդ ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով

Օգոստոսի 31-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հանդիպման շրջանակում իր հարկի տակ ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Հանդիպումն ավարտվեց 6:0 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նախորդ տուրում էլ նորվեգացին 3 գնդակ էր ուղարկել «Քրիսթալ Փելասի» դարպասը։

Այսպիսով, Հոլանդը դարձավ ԱՊԼ-ի պատմության յոթերորդ ֆուտբոլիստը , ում հաջողվել է երկու հեթ-տրիկի հեղինակ դառնալ առաջնության երկու հանդիպումներում անընդմեջ։

Ավելի վաղ այս նվաճմանը հասել էին Լես Ֆերդինանդը, Յան Ռայթը, Թիերի Անրին, Դիդյե Դրոգբան, Ուեյն Ռունին և Հարի Քեյնը: