Անգլիական «Լեսթերի» ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան միացավ Լոնդոնի «Չելսիին», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը կկնքեն 7 տարվա պայմանագիր։ Տրանսֆերը կարժենա 87 միլիոն եվրո:
Ֆոֆանան «Լեսթեր» էր տեղափոխվել ֆրանսիական «Սենտ Էտյենից»։ «Լեսթերի» կազմում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 խաղի: