Պաշտոնական. Սերխիո Ռեգիլոնը Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

Լոնդոնի «Թոթենհեմի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը վարձավճարով միացավ է Մադրիդի «Ատլետիկոյին», հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 1 տարվա վարձակալության պայմանագիր:

Հավելենք, որ Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալի» սան է: Իսպանացին «Արքայական ակումբի» գլխավոր թիմի կազմում խաղացել էր 2018/2019 մրցաշրջանում: