Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները տրանսֆերային ռեկորդ են սահմանել

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները տրանսֆերային ռեկորդ են սահմանել:

Transfermarkt-ը տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի ակումբներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդհանուր հաշվարկով արդեն ծախսել են 2 միլիարդ եվրոյից ավելի գումար:

Սա բացարձակ տրանսֆերային  ռեկորդ է, համեմատության համար նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի (723 միլիոն), Գերմանիայի Բունդեսլիգայի (482 միլիոն), Իսպանիայի Լա Լիգայի (446 միլիոն) և Ֆրանսիայի Լիգա 1-ի (440 միլիոն) ակումբները տրանսֆերային այս պատուհանի ընթացքում մինչև հւմա միասին ծախսել են 2,091 միլիարդ եվրո: