Մոհամեդ Էլ-Նենին վնասվածք է ստացել

«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում (2:1):

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մոտ ժամանակներս 30-ամյա եգիպտացին բուժզննում կանցնի, որը կպարզվի վնասվածքի լրջության աստիճանը և կմատնանշի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։

Էլ-Նենին միացել է «Արսենալին» 2016 թվականին։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։

2021/22 մրցաշրջանում Էլ Նենին «զինագործների» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։