Անգլիական գրանդը մտադիր է թիմ հրավիրել Մանուել Ականջիին

«Մանչեսթեր Սիթին» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիին ձեռք բերելուն, հայտնում է The Athletic-ը:

Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 17,5 մլն եվրո։ Ականջիի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

27-ամյա շվեյցարացին գերմանական ակումբ է տեղափոխվել 2018 թվականին «Բազելից»։

Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում:

Սակայն այս մրցաշրջանում Ականջին պաշտոնական հանդիպումներում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։