«Բավարիան» հայտարարել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
45-ամյա Սալիհամիջիչի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու որոշումը կայացվել է երկուշաբթի ակումբի խորհրդի նիստում։
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը դարձել է ակումբի մարզական տնօրենը 2017 թվականի օգոստոսին։