Բրազիլիայի ազգային հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» աջ վինգեր Անտոնին հաջողությամբ բուժզննում է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերն ավարտելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել երկուշաբթի երեկոյան: Շուտով գործարքը ամբողջությամբ կիրականացվի կողմերը կկնքեն պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Տրանսֆերը կարժենա 100 միլիոն եվրո: Անտոնին «Այաքսում» խաղում է 2020 թվականից: Առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: