Ուրուգվայի հավաքականի 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին, որն ազատ գործակալի կարգավիճակում էր, պայմանագիր է կնքել իսպանական «Վալենսիայի» հետ, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Կավանին իսպանական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Մինչև այս Կավանին խաղացել է իտալական «Պալերմոյում», «Նապոլիում» և ֆրանսիական ՊՍԺ-ում: