«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ժամանել է Գերմանիա, որպեսզի ավարտի իր տեղափոխությունը Լևերկուզենի «Բայեր», հայտնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Կողմերն արդեն պայմանավորվել են 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ առանց գնման հնարավորության: