Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները մասնակցել են Oktoberfest գարեջրի փառատոնին նվիրված ավանդական ֆոտոսեսիային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբի նորեկներից երկուսը՝ Սադիո Մանեն և Նուսայիր Մազրաուին, կրոնական դոգմատիկայի պատճառով, հրաժարվել են գարեջրի գավաթները ձեռքներին լուսանկարվել, քանի որ իսլամը արգելում է ալկոհոլի օգտագործումը:
Մյունխենյան ակումբը ըմբռնումով է մոտեցել ստեղծված իրավիճակին և թույլ տվել ֆուտբոլիստներին լուսանկարվել առանց գարեջրի գավաթների:
