«Լիվերպուլը» փորձում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ում պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հայտնում է Fichajes-ը։ Նշվում է, որ 32-ամյա գերմանացու թեկնածությունը դիտարկում է անձամբ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» դիտարկում է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի թեկածությունը։