«Ռոմայի» նորեկ Անդրեա Բելոտտին ընտրել է խաղահամարը, 28-ամյա իտալացին հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Նախկինում 11 համարի մարզաշապիկով հանդես են եկել Պեդրոն, Ալեքսանդր Կոլարովը, Մոհամեդ Սալահը և Ռոդրիգո Տադդեյը։
Անցած մրցաշրջանում Բելոտին բոլոր մրցաշարերում «Տորինոյի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ թուրինյան ակումբից։
