«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը վերսկսել է բանակցությունները «Չելսիի» հետ ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ, հայտնում է The Independent-ը։
37-ամյա ռմբարկուի գործակալը փորձում է համաձայնեցնել Ռոնալդուի տրանսֆերը լոնդոնյան գրանդի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն պատրաստ է վարձավճարով տեղափոխվել «Նապոլի»։
Այս մրցաշրջանում պորտուգալացին Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է երեք հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ռոնալդուի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։