Իսպանական ակումբը պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել Էդինսոն Կավանիին

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ռմբարկուի տրանսֆերը հավակնում է գնել՝ «Վալենսիան»:

Օգոստոսի 29-ին ակումբի ներկայացուցիչները մտադիր են ֆուտբոլիստի հետ  կրկին քննարկել գործարքի մանրամասները։

Իսպանական թիմը պատրաստ է հարձակվողի հետ երկու տարվա պայմանագիր կնքել։

Կավանին ազատ գործակալի կարգավիճակում է հուլիսի 1-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։