Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ավազակային հարձակման զոհ է դարձել

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ծեծի է ենթարկվել իր տան կողոպուտի ժամանակ, հայտնում է La Sexta-ն:

Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Բարսելոնայի արվարձաններից մեկում։ Չորս ավազակներ ներխուժել են ֆուտբոլիստի տուն ու սպառնացել նրան ու նրա ընտանիքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործները ծեծել են ֆուտբոլիստին և ստիպել բացել պահարանը, որում պահվում էին զարդերը։

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։