Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը կիսվել է թիմի 19-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի խաղից ստացած տպավորություններով։
«Ցանկանում եմ, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բայց նա դեռ զարգանում է։ Իր տեխնիկայով և խաղաոճով Ջամալը ինձ հիշեցնում է Լիոնել Մեսսիին։
Եթե այսպես շարունակվի, նա մեծ հաջողությունների կհասնի»,- ասել է լեգենդը: