«Նապոլիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Նշվում է, որ փարիզեցիները մտադիր են գործարքն ավարտել երկուշաբթի-երեքշաբթի (օգոստոսի 29-30-ը):
Ակումբները պայմանավորվել են գործարքի մանրամասների շուրջ՝ ՊՍԺ-ն տրանսֆերի համար կվճարի 24 մլն եվրո։ Ռուիսը Ֆրանսիայում տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո։
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Ռուիսը «Նապոլիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։