Անդրեա Բելոտտին պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 28-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Անցած մրցաշրջանում Բելոտտին բոլոր մրցաշարերում «Տորինոյի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ թուրինյան ակումբից։