«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մարզման ժամանակ ձախ ազդրի մկանի լարվածություն է զգացել, և կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sport Media Set-ը։

Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում 29-ամյա բելգիացին բուժզննում կանցնի ինչից հետո կպարզվի վնասվածքի լրջության աստիճանը և տեղեկություն կտրամադրվի ապաքինման ժամկետների մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։