«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կարող է ձեռք բերել «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկային։
33-ամյա դարպասապահը հույս ունի, որ «կաչաղակները» կվաճառեն իր տրանսֆերը: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստին վարձակալել 6 միլիոն եվրոյով գնելու տարբերակով:
Դուբրավկան «Նյուքասլ» է տեղափոխվել Պրահայի «Սպարտաից» 2018 թվականի հունվարին: Ակումբի կազմում նա անցկացրել է 130 հանդիպում, որոնցում բաց է թողել 175 գոլ։