«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հաստատել է, որ «Շալկեի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Մալիկ Չիաուն մոտ ապագայում կմիանա թիմին։
«Մալիկը մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է, արագ, խելացի, մարզիկ, լավ տեխնիկայով: Այնպես որ, նա լավ որակներ ունի մեր թիմում խաղալու համար»,- ասել է Պիոլին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: