«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը առաջարկ կանի «Բարսելոնային» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի համար, գրում է անգլիական մամուլը:
Աղբյուրի հավաստմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը կատալոնական ակումբին, հոլանդացու տրանսֆերի դիմաց կառաջարկի 10 միլիոն եվրո։
28-ամյա Դեպայը նախկինում «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2015-2017 թվականներին՝ 33 խաղում դառնալով 2 գոլի հեղինակ։