Կառլո Անչելոտտին խոսել է Մարկո Ասենսիոյի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագայի մասին։

«Եթե Մարկո Ասենսիոյի և ակումբի համար լավ տարբերակներ լինեն, դրանք կքննարկվեն: Եթե ​​Ասենսիոն հեռանա, մենք ոչ ոքի չենք գնի, քանի որ դրա կարիքը չկա:

Սեբալյոսը կմնա, նա նախագծի մի մասն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարկո Ասենսիոյի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։