Մանուել Նոյեր. «Հաճելի է, որ մենք շուտով կվերամիավորվենք Ռոբերտ Լևանդովսկու հետ»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները.

«Իհարկե, մեր նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է, թեև պետք չէ թերագնահատել «Վիկտորիա Պլզենին»:

Խմբային փուլում մեր գլխավոր մրցակիցները կլինեն «Բարսելոնան» ու «Ինտերը»։ Երկու հիանալի ակումբ, երկու հիանալի մարզադաշտ. Ես անհամբեր սպասում եմ խաղերի մեկարկին:

Հաճելի է նաև, որ մենք շուտով կվերամիավորվենք Ռոբերտ Լևանդովսկու հետ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

«Բավարիան» հայտնվել է C խմբում, որտեղ ընդգրկվել են նաև «Ինտերը», «Բարսելոնան» և «Վիկտորիան»: