Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյով, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Անցած շաբաթ հաղորդվում էր, որ Մարսելոն կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Նիսսում»։
Ավելի վաղ 34-ամյա բրազիլացին առաջարկ էր ստացել Լոս Անջելեսից, սակայն ցանկություն էր հայտնել մնալ Եվրոպայում։
Մարսելոն պաշտպանել է «Ռեալի» գույները 2007-ից 2022 թվականներին և այդ ընթացքում նվաճել 25 գավաթ։