«Չելսին» և «Լեսթերը» համաձայնության են եկել պաշտպան Ուեսլի Ֆոֆանի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնում են RMC Sport-ը և L’Équipe-ը։
Աղբյուրների համաձայն՝ 21-ամյա ֆրանսիացին կդառնա համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկ պաշտպանը։
Ֆոֆանի տրանսֆերի համար «Չելսին» «Լեսթերին» նախապես կվճարի 82,5 միլիոն եվրո, սակայն գործարքը ներառում է նաև բոնուսներ։
Նրանց ակտիվացումից հետո Ֆոֆանի արժեքը կգերազանցի պաշտպանների շրջանում ներկայիս տրանսֆերային ռեկորդը՝ 87 միլիոն եվրոն, որը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց «Լեսթերին» Հարի Մագուայրի համար 2019 թվականին։
Կողմերը կկնքեն 6 տարվա պայմանագիր որը կգործի՝ մինչև 2028 թվականը։