Ժորժինյո Վեյնալդումը չի մասնակցի ԱԱ – 2022 -ին

«Ռոմայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը բաց կթողնի 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա հոլանդացին հռոմեական ակումբի հետ մարզման ժամանակ ոտքի կոտրվածք էր ստացել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիսապաշտանը պետք է վիրահատության ենթարկվի, այնուամենայնիվ նա այլ որոշում է կայացրել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդիայի հավաքականի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո Վեյնալդումը որոշել է հրաժարվել վիրահատությունից։

Այժմ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2023 թվականի հունվարին, երբ Աշխարհի Առաջնությունից հետո կվերսկսվի ակումբային մրցաշրջանը:

Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։