Ռենան Լոդիի ծառայություններով երկու անգիական ակումբ է հետաքրքրվում

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացուն հավակնում է գնել «Նոթինգհեմ Ֆորեսթը», որը մտադիր է ֆուտբոլիստին վարձակալել 5 միլիոն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» նույնպես դիտարկում է Լոդիի թեկնածությունը:

Անցած մրցաշրջանում Լոդին անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: